ԵԽ նախագահն ամփոփել է իր, Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ հանդիպումը
Քաղաքական
21:06 01/06/2023
Աշխարհ

ԵԽ նախագահն ամփոփել է իր, Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ հանդիպումը

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելն ամփոփել է  Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը: 

«Մենք քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալ Բրյուսելում մայիսին քննարկված բոլոր թեմաներին՝ հաղորդակցությանը, անվտանգությանը և իրավունքներին, սահմանների դելիմիտացիային, խաղաղության պայմանագրին։

Այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 21-ին Բրյուսելում: Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք և մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։

Ես նաև հայտարարել եմ, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին Եվրոպական քաղաքական հանրության հաջորդ հանդիպման շրջանակում, որը տեղի կունենա Իսպանիայում: Դա նշանակում է, որ ԵՄ-ի կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք, աջակցենք, ավելի մեծ առաջընթաց արձանագրենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միշելի հայտարարությունը հրապարակված է   Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում։ 

 

Placeholder
ԵԽ նախագահն ամփոփել է իր, Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ հանդիպումը