Արհեստական ինտելեկտը ԱՄՆ-ի բանակում փորձարկումների ժամանակ որոշել է սպանել օպերատորին
Կրթություն, գիտություն
11:13 02/06/2023
Աշխարհ

Արհեստական ինտելեկտը ԱՄՆ-ի բանակում փորձարկումների ժամանակ որոշել է սպանել օպերատորին

ԱՄՆ-ում սիմուլյացիոն փորձարկման ժամանակ օդային ուժերի անօդաչու թռչող սարքը, որը վերահսկվում է արհեստական ինտելեկտի (AI) միջոցով, որոշել է սպանել օպերատորին, որպեսզի նա չխանգարի իր առաջադրանքն ավարտին հասցնելու ջանքերին։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ

«Համակարգը սկսեց գիտակցել, որ թեև հայտնաբերել է սպառնալիք, երբեմն մարդ-օպերատորը պատվիրում էր չոչնչացնել այդ սպառնալիքը, սակայն թիրախին հարվածելու համար նա միավորներ էր ստանում: Համակարգը որոշեց սպանել օպերատորին, քանի որ նա կանխեց նրան առաջադրանքը կատարելու ժամանակ»,-ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի արհեստական ինտելեկտի փորձարկման և շահագործման բաժնի ղեկավար, գնդապետ Թաքեր Համիլթոնը։ Նա նաև հավելել է, որ «չի կարելի խոսել արհեստական ինտելեկտի, ընդհանուր առմամբ ինտելեկտի, մեքենայական ուսուցման, ինքնավարության մասին և միևնույն ժամանակ լռել էթիկայի և արհեստական ինտելեկտի մասին»։

Սրանք առաջին փորձարկումները չեն, երբ ԱՄՆ զինվորականները արհեստական ինտելեկտ են ներմուծել մարտական մեքենայի մեջ: Նման միջոց նրանք վերջերս օգտագործել են AI F-16 կործանիչը կառավարելու համար։

Placeholder
Արհեստական ինտելեկտը ԱՄՆ-ի բանակում փորձարկումների ժամանակ որոշել է սպանել օպերատորին