Այվազովսկու կտավը դարձել է աճուրդի թոփ-լոտը
Մշակույթ
18:30 03/06/2023
Աշխարհ

Այվազովսկու կտավը դարձել է աճուրդի թոփ-լոտը

Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհանես Այվազովսկու 1883 թվականի արված  «Նավը փոթորկոտ ծովում» հազվագյուտ ստեղծագործությունն աճուրդում վաճառվել է 3 245 000 ռուբլով։ Այս մասին հայտնում է artinvestment-ը։

kulturomania.ru-ն գրում է, որ կտավը դարձել է «XXI դար. Ժամանակակից ռուսական արվեստ» 167-րդ կուրատորական աճուրդի թոփ-լոտը։

kulturomania.ru-ն ավելի վաղ գրել էր, որ  Այվազովսկու աշխատանքը նախնական գնահատված է 3 000 000  ռուբլի։

Ընդհանուր, աճուրդում վաճառվել է արվեստի 20 գործ։ Վաճառված մեկ լոտի միջին գինը կազմել է 580 000 ռուբլի։

 

Placeholder
Այվազովսկու կտավը դարձել է աճուրդի թոփ-լոտը