«Ժողովուրդ». ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Արարատ Միրզոյանի հետ
Օրվա մամուլ
09:07 03/06/2023
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Արարատ Միրզոյանի հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երկուշաբթի օրը՝ հունիսի 5-ին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Տևական ժամանակ է՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Միրզոյանի հետ, քանի որ վերջինս գործադիր տեղափոխվելուց հետո իր կապը խզել է ՔՊ-ական պատգամավորների հետ, անգամ հրաժարվել է դառնալ ՔՊ վարչության անդամ, որպեսզի խմբակցության իր թիմակիցների հետ հնարավորինս քիչ շփվի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ -ականները երկուշաբթի պատրաստվում են հարցախեղդ անել նրան, որպեսզի հասկանան՝ ի վերջո ինչ բանակցություններ է վարում Հայաստանն Ադրբեջանի հետ: ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցության ներսում ներքին քննարկումներ կան, որ պետք է Միրզոյանին այդ օրը սեղմեն, որ խզել է կապը թիմակիցների հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Արարատ Միրզոյանի հետ