Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եգիպտական բանակը հաստատել է Իսրայելի սահմանի մոտ սահմանապահի զոհվելու փաստը,Իսրայելի զոհերն 3-ն են
Շաբաթ օրը Իսրայելի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ Եգիպտոսի անվտանգության ուժերի անդամ է զոհվել։ Եգիպտոսի բանակի ներկայացուցչի խոսքով՝ մահացածը հետապնդում էր թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող հանցագործներին։
«Միջազգային սահմանի պահպանության համար պատասխանատու անվտանգության ուժերի անդամներից մեկը շաբաթ առավոտյան հետապնդում էր թմրանյութերի մաքսանենգության հանցագործներին և սպանվեց, ինչի հետևանքով սպանվեց նաև իսրայելցի երեք անվտանգության աշխատակից, վիրավորվեց երկուսը»,-ՏԱՍՍ-ը մեջբերել էէ Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։