Էրդողանը երդվել է որպես Թուրքիայի նախագահ
Քաղաքական
16:39 03/06/2023
Աշխարհ

Էրդողանը երդվել է որպես Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) երդվել է: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Այսպիսով, նա հինգ տարի ժամկետով ստանձնեց Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։

Խորհրդարանի նախագահի պաշտոնակատար, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Էրդողանին է հանձնել նաև նախագահի գործադիր վկայականը։ Դրանից հետո հնչել է Թուրքիայի հիմնը։

Էրդողանը գնալու է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ հուշամատյանում գրառում թողնելու համար։ Դրանից հետո նա կգնա նախագահական համալիր՝ երդմնակալության արարողությանը, որտեղ նրան սպասում են տասնյակ թուրք և օտարերկրյա լրագրողներ: Իրադարձությունները ուղիղ եթերով են հեռարձակվում՝ չնայած հորդառատ անձրևին, ամպրոպին ու կարկուտին։
 

Placeholder