Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելական բանակը հաղորդում է Եգիպտոսի հետ սահմանին փոխհրաձգության մասին
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը շաբաթ օրը հայտնել է, որ Եգիպտոսի հետ սահմանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունենում։
«Եգիպտոսի հետ սահմանի մոտ կրակահերթեր են ընթանում»,-ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասել են զինվորականները՝ այլ մանրամասներ չնշելով։
Շաբաթ օրը ավելի վաղ իսրայելական Kan ռադիոն հայտնել էր, որ Եգիպտոսի հետ սահմանի մոտ գտնվող Նիցանա քաղաքի մոտ անվտանգային միջադեպի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։
Իսրայելա-եգիպտական սահմանին թմրանյութերի մաքսանենգության փորձերը հաճախ ճնշվում են, նշում է The Times of Israel-ը։
«Վերջին տարիներին այդ տարածքում մի քանի բախումներ են տեղի ունեցել մաքսանենգների և իսրայելցի զինվորների միջև»,-նշում է պարբերականը։