Կրասնոյարսկի երկրամասում երեք երեխա է մահացել առանձնատանը բռնկված հրդեհից
Աշխարհում
13:45 03/06/2023
Աշխարհ

Կրասնոյարսկի երկրամասում երեք երեխա է մահացել առանձնատանը բռնկված հրդեհից

Կրասնոյարսկի երկրամասի Բոգուչանսկի շրջանում քրեական գործ է հարուցվել առանձնատանը բռնկված հրդեհի ժամանակ երեք անչափահաս երեխայի մահվան դեպքի առթիվ: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Կարաբուլա գյուղի Շկոլնայա փողոցում գտնվող առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով մահացել է երեք երեխա, որոնցից փոքրը վեց ամսական է։ Հայտնի է, որ երկու նորածնի՝ երկու տարեկան տղայի և վեց ամսական աղջկան, խնամել է հարևանների 13-ամյա դուստրը։

Նրանց մայրը որոշել էր լվացք անել և միացրել է վերանդայի էլեկտրական տաքացուցիչը, այն ընկղմել ջրի դույլի մեջ, որը դրած էր լվացքի մեքենայի պլաստմասե պատյանի մեջ, այնուհետև երեխաների հետ վերադարձել տուն:

Որոշ ժամանակ անց նա պատշգամբում հրդեհ է հայտնաբերել, դուրս է եկել տնից՝ կոտրելով պատուհանը և մեծ աղջկան խնդրել երեխաներին իրեն հանձնել։ Հրդեհը արագ տարածվել է տան մնացած հատվածում, տանիքը փլուզվել է, իսկ տանը գտնվող անչափահասները մահացել են։
 

Placeholder