Սանկտ Պետերբուրգում հունիսի 3-ի ցերեկը ձյուն է եկել
Աշխարհում
16:21 03/06/2023
Աշխարհ

Սանկտ Պետերբուրգում հունիսի 3-ի ցերեկը ձյուն է եկել

Սանկտ Պետերբուրգում՝ հյուսիսային մասում, ձյուն է սկսել տեղալ, տեղի բնակիչները, զարմացած ձմեռային նման եղանակից, տեսանյութ են նկարահանել։ Այս մասին հայտնում է «Nevsky News» լրատվական կայքը։

«Հունիսի 3-ի ցերեկը Սանկտ Պետերբուրգի հյուսիսում ձյուն է տեղացել։ Պետերբուրգի բնակիչները Գրժդանսկի պողոտայում նկատել են ձմռան անսպասելի վերադարձը»,- ասվում է լրատվամիջոցի հաղորդագրության մեջ։

Պետերբուրգցիներին, ովքեր եղանակային նման անակնկալներ չէին սպասում, հաջողվել է նկարահանել ձյան տեղումները։ Այնուհետև նրանց տեսանյութերը տարածվել են տեղական լրատվամիջոցներում և Telegram ալիքներում։

Placeholder