Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՏԱՍՍ.Էրդողանը երդմնակալության ժամանակ հարգարժան հյուրերի թվում չի հիշատակել Փաշինյանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը չդիմեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ թվարկում էր երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների ցուցակը։
Նախագահական համալիրից ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ Էրդողանը երախտագիտության խոսքեր է ասել և ողջունել մի շարք երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի և Ուզբեկստանի նախագահներին և կառավարությունների ղեկավարներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներին։ Այդ պահին թուրքական պետական TRT հեռուստաալիքը հյուրեր է ցուցադրել, իսկ կադրում հայտնվել է Փաշինյանը։
Էրդողանի կինը և օգնականները, ըստ երևույթին, հուշել են, որ նա մոռացել է ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել։ Դրանից հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաև նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանին, սակայն Փաշինյանին այդպես էլ չի հիշատակել։
Էրդողանը նշել է, որ «բոլոր հյուրերին թվարկելու համար ժամանակ չի հերիքի, և մենք ստիպված կլինենք նորից ելույթ ունենալ»։
«Ժամանակը սուղ է, մենք բոլորս հնարավորություն կունենանք ավելի ուշ խոսել հանդիսավոր ընթրիքի ժամանակ», -ասել է նա: