Կիպրոսը Քուրդ ակտիվիստ Այազին արտահանձնել է Գերմանիա
Քաղաքական
11:53 03/06/2023
Աշխարհ

Կիպրոսը Քուրդ ակտիվիստ Այազին արտահանձնել է Գերմանիա

Կիպրոսի իշխանությունները Գերմանիա են արտահանձնել քուրդ ակտիվիստ Քենան Այազին, ով մեղադրվում է ահաբեկչական գործունեության մեջ։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է նրա փաստաբան Էֆստաֆիոս Էֆստաֆիուն։

«Քենանին նստեցրել են Լառնակայից Ֆրանկֆուրտ-Մայն թռչող ինքնաթիռ, նա արդեն Գերմանիայում է, այսօր առավոտյան նրան պետք է ներկայացնեն Կարլսրուեի դաշնային դատարան»,-ասել է նա։

Նախօրեին, փորձելով կասեցնել արտահանձնումը, Էֆստաֆիուն հերթական բողոքն էր ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ մատնանշվում էր կալանավորի վատառողջությունը։ Քուրդ ակտիվիստը հացադուլի մեջ է ավելի քան երկու շաբաթ։ Փաստաբանի խոսքով՝ ամենավերջին պահին Կիպրոսի իշխանությունները թույլատրել են Այազին հետազոտվել անկախ բժշկի մոտ։

«Չնայած բժիշկը հայտարարել է, որ հիվանդն առողջական նկատառումներից ելնելով չի կարող թռչել, այնուամենայնիվ, որոշել են արտահանձնել նրան»,-ասել է փաստաբանը։

48-ամյա Այազի դեպքը մեծ հնչեղություն է առաջացրել երկրում, այս հարցի շուրջ բարձրաձայնել են մի քանի քաղաքական գործիչներ։ Որպես PKK-ի անդամ  նա 10 տարի անցկացրել է թուրքական բանտերում։

Placeholder