ԱԳՆ. Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը
Քաղաքական
14:22 03/06/2023
Աշխարհ

ԱԳՆ. Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանին ցավակցություն է հայտնել Օդիշա նահանգում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած ողբերգական վթարից: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը: Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ:

Հնդկաստանում երեկ երեկոյան միմյանց են բախվել երեք գնացք, որոնցից երկուսն ուղևորատար, մեկը՝ բեռնատար։ Բախման  հետևանքով մահացածների թիվը հասել է 288-ի, տուժել է ավելի քան 900 մարդ:

Placeholder
ԱԳՆ. Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը