Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից
Աշխարհում
11:13 03/06/2023
Աշխարհ

Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է  իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի թիմից հեռանալու մասին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, 
37-ամյա պաշտպանը լքում է «փարիզցիների» ճամբարը՝ կապված պայմանագրի ժամկետի ավարտի հետ։

«Ես անմոռանալի արկածներ ունեցա Փարիզում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության և սիրո համար: Առաջ, ՊՍԺ»,- ասել է Ռամոսը:

Ռամոսը Ֆրանսիայի հավաքականին միացել է 2021 թվականի ամռանը։ Մինչ այդ իսպանացին հանդես է եկել «Սևիլիայում» և «Ռեալում»: Փարիզցիների կազմում Սերխիոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 57 խաղի, խփել է հինգ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Placeholder
Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից