«Որդիներ կանչ». Գայանե Հակոբյանի գործով այսօրվա դատը տեղի է ունենալու
Իրավունք
11:53 05/06/2023
Հայաստան

«Որդիներ կանչ». Գայանե Հակոբյանի գործով այսօրվա դատը տեղի է ունենալու

Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով այսօր կայանալու է դատական նիստ։ 

«Որդիներ կանչ» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Այսօրվա ժամը՝ 14։00-ի դատը տեղի է ունենալու։

Այժմ մամուլում շատ ակտիվ տարածվում է մի ինֆորմացիա, թե Գայանեի վճիռը որոշվել է փոխել տնային կալանքով։ Ուզում ենք հաստատել, այո՝ փոխվել է, բայց դա Վերաքննիչ դատարանի որոշումն է, որի դատավորն էր Ժ. Չիչոյանը։
Այսօր, առաջին ատյանի դատարանն է որոշելու Գայանեի գործով վերջնական վճիռը։ Դատավոր՝ Մ. Շահվերդյան։

Եվ ուրեմն, ոչինչ չի փոխվել, այսօր՝ հունիսի 5-ին, ժամը ՝ 14:00-ին, սպասում ենք առաջիմ ատյանի որոշմանը։

Դատական նիստը լինելու է դռնբաց։
Մեկ բան ևս հիշենք, որ տնային կալանքը ևս համարվում է կալանք և տնային կալանքի մեջ գտնվելով Գայանեն կրկին չի ունենալու հնարավորություն այցելելու իր տղայի տուն՝ Եռաբլուր…
Ազատություն Գայանեին»։

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։ 

Placeholder
«Որդիներ կանչ». Գայանե Հակոբյանի գործով այսօրվա դատը տեղի է ունենալու