Զոհված զինվորի մայրը նորից կալանավորվեց
Իրավունք
17:45 05/06/2023
Հայաստան

Զոհված զինվորի մայրը նորից կալանավորվեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, որոշեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով։ Այս մասին դատավորը հայտարարեց նախնական դատալսումների ժամանակ։ 

«Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշեց մեղադրյալ Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխել, ընտրել խափանման միջոց կալանքը՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։ Կալանքի սկիզբը հաշվել 05․06․2023 թվականից»,- հայտարարեց նիստը նախագահող դատավորը։

Պաշտպանները  հայտարարեցին, որ անվստահություն ունեն դատարանի հանդեպ, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին։ 

«Դատարանը գտնվում է  Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ»,- ասաց պաշտպանը։ Դատավորն արձաքագնեց. «Արդեն ավելորդ բաներ եք խոսում»։ 

Դատական նիստը հետաձգվեց։ 

«Աստված մեծ է»,- ասաց տիկին Գայանեն։ 

Հիշեցնենք, որ  Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը  բեկանել է  Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։

 

 

Placeholder
Զոհված զինվորի մայրը նորից կալանավորվեց