Մեծ Բրիտանիայի թագավորը Սանդրինգհեմի իր ֆերմայի համար աշխատողներ է փնտրում
Աշխարհում
16:18 05/06/2023
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի թագավորը Սանդրինգհեմի իր ֆերմայի համար աշխատողներ է փնտրում

Թագավոր Չարլզ III-ն առաջարկում է «բարձրորակ կացարան» և  «մրցակցային աշխատավարձ» բրիտանացի ուսանողներին, որոնք պատրաստ են աշխատել իր Սանդրինգհեմի կալվածքում գտնվող ֆերմայում: Այս մասին գրում է «Daily Mail»-ը։

Նշվում է, որ ովքեր ցանկանում են զբաղեցնել թափուր տեղերը, ապա պետք է պատրաստ լինեն աշխատել շաբաթական 39 ժամ: «Յուրահատուկ»  աշխատավայրում  աշխատելու պարտականություններն են՝ տրակտորների կառավարում, հացահատիկի պահեստների պահպանում և շահագործումը, Հյուսիսային Նորֆոլկի  8 հազար հեկտար մակերեսով կալվածքի տարածքում գտնվող օբյեկտների պահպանումը:

Ժամանակավոր աշխատողները կընդունվեն այս ամսվա վերջից մինչև հոկտեմբեր։

Հայտարարության մեջ ասվում է. «Սանդրինգհեմի ագարակը ուսանողներ է փնտրում 2023 թվականին ֆերմերներին բերքահավաքի հարցում օգնելու համար: Աշխատանքը կներառի ժամանակակից սարքավորումների օգտագործումը հետաքրքիր և յուրահատուկ միջավայրում»։

Placeholder