Կասկած չկա, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը
Քաղաքական
13:04 05/06/2023
Հայաստան

Կասկած չկա, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը գրում է. 

«Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ:

Առաջինը. հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով պատասխանատու էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական  գործողությունների պլանավորման և իրականացման համար` Սիրիայից մինչև Արցախ, նշանակվեց արտաքին գործերի նախարար: Նա նաև Էրդողանի ամենահավանական ժառանգներից և այս նշանակումն էլ հենց այդ տրամաբանության մեջ է: Կասկած չկա, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը:

Երկրորդ. ընտանիքի և սոցիալական ծառայությունների նոր նախարար է նշանակվել Բելգիայի թուրք Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը:

Նա ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական կուսակցությունից: Պատճառը Հայոց ցեղասպանության մերժումն էր:

Այլ նշանակումներին ևս կանդրադառնամ»։ 

Placeholder