Պատանի հայ բռնցքամարտիկների հաղթական մեկնարկը՝ Ղազախստանում ընթացող միջազգային մրցաշարում
Սպորտ
12:08 05/06/2023
Հայաստան

Պատանի հայ բռնցքամարտիկների հաղթական մեկնարկը՝ Ղազախստանում ընթացող միջազգային մրցաշարում

Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանում ընթացող միջազգային մրցաշարում, որին մասնակցում են Հայաստանի Ղազախստանի Ղրղզստանի,  Ուզբեկստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի բռնցքամարտիկները։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ են տոնել 46 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանն ու 54 կգ քաշային Վազգեն Քարհանյանը։

Հայաստանը մրցաշարին ներկայացված է 5 բռնցքամարտիկով։
 

Placeholder
Պատանի հայ բռնցքամարտիկների հաղթական մեկնարկը՝ Ղազախստանում ընթացող միջազգային մրցաշարում