Աշոտ Փաշինյան. Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան
Իրավունք
15:10 05/06/2023
Հայաստան

Աշոտ Փաշինյան. Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան

«Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան, իմ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում  նախնական դատական լսումներից առաջ լրագրողներին ասաց  Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ով փորձել է կապվել ինձ հետ՝ կապվել է, ով ցանկացել է հանդիպել՝ հանդիպել է, սակայն հիմա իմ կամքից անկախ ինչո՞ւ եք ինձ տանում «Եռաբլուր»։ Վերցրեք իմ համարը, զանգեք, եթե կարիք ունենք հանդիպելու, կհանդիպենք, եթե կարիք ունենք հանդիպելու Եռաբլուրում, կքննարկենք։ Ես այս պահին չեմ ուզում ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետև դուք, առանց իմ կամքը հարցնելու, ասում եք՝  գնում ենք այս տեղը։ 

Մինչ այդ տիկին Գայանեն ինձ ասում է՝ նստենք մեքենան, զրուցելու»,- ասաց նա։

Աշոտ Փաշինյանն ասաց, իր գործը եղել է դատաիրավական համակարգին դիմելը, մնացածը իրավապահների գործն է։

Աշոտ Փաշինյանի հերքեց ծնողների այն հայտարարարությունները, որ ինքը ներողություն է խնդրել իր ծնողների արարքների համար՝ նշելով, որ նրանք թուրք են․ «Դա բացարձակ սուտ է, նման բան ոչ եղել է, ոչ էլ կարող լինել»։

Placeholder