Սյունիքի մարզպետը մեծ հույս ունի, որ ՌԴ հյուպատոսությունը վերջինը չի լինի Սյունիքում
Քաղաքական
14:04 06/06/2023

Սյունիքի մարզպետը մեծ հույս ունի, որ ՌԴ հյուպատոսությունը վերջինը չի լինի Սյունիքում

«Երկու դեպքում էլ բավականին մեծ աշխատանք է կատարվել։ Շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, որ Սյունիքի մարզում Իրանն է հյուպատոսություն բացվել, հիմա էլ ցանկություն ունի Ռուսաստանը բացել։ 

Նա մեծ հույս ունի, որ սա վերջին հյուպատոսարանը չի լինելու, որ բացվում է Սյունիքում։

Լրագրողի դիտարկմանը, որ կա «լավրովյան» երկրորդ պլան, որ Սյունիքը դարձնեն ռուս-թուրքական և հենց այդ նպատակով են բացում, որ վերահսկեն,  Ռոբերտ Ղուկասյանը նշեց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց Սյունիքը եղել է, կա և կլինի հայկական: Դա մեր մեր հայրենիքի անբաժանելի մասն է: Այսպես պետք է մտածի ցանկացած հայ և սա քննարկման ենթակա չէ: Թե ով ինչ պլաններ ունի Սյունիքում, դա իրենց խնդիրն է, համենայնդեպս, մինչև այս պահը այդ պլանները  չեն աշխատել և շատ լավ է, որ չեն աշխատել: Վստահ եմ, որ դեռ երկար ժամանակ չեն աշխատելու»:

Placeholder