Կախովի ՀԷԿ-ին հասցված հարվածներից հետո 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ
Աշխարհում
10:46 06/06/2023
Աշխարհ

Կախովի ՀԷԿ-ին հասցված հարվածներից հետո 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ

Խերսոնի մարզում հարված է հասցվել Կախովի (Կախովկայի) հիդրոէլեկտրակայանին: «Իզվեստիա․ռու»-ի փոխանցմամբ, Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը հայտնել է, որ գիշերն իրականացված հարվածներից հետո տեղի են ունեցել փականների փլուզումներ, և ջուրն անվերահսկելի կերպով հոսում է հոսանքով դեպի ներքև:

Նրա խոսքով՝ գիշերը, ժամը 2-ի սահմաններում բազմաթիվ հարվածներ են իրականացվել ՀԷԿ-ի ուղղությամբ, որի հետևանքով ավերվել ՀԷԿ-ի վերևի հատվածր։ Լեոնտևը նաև հստակեցրել է, որ այս պահին ջրի մակարդակը բարձրացել է 2,5-4 մ-ով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հիդրոէլեկտրակայանի 28 ամբարտակից 11-ը ոչնչացվել է։ 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ։

Նշենք, որ Ուկրաինան հայտարարում է՝ Կախովի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը, ռուսական կողմը՝ ուկրաինական զինված ուժերը։
 

Placeholder