«Հրապարակ». 11 մլն 530 հազար դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստելու» համար
Օրվա մամուլ
09:03 06/06/2023
Հայաստան

«Հրապարակ». 11 մլն 530 հազար դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստելու» համար

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 7-ը Հայաստանում կանցկացվի «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» անունով միջոցառում, որին մասնակցելու է արտերկրից ժամանող 22-35 տարեկան 20 երիտասարդ։ Վերապատրաստման շրջանակներում վարչապետի աշխատակազմը երիտասարդներին պատրաստվում է տանել Օձունի եկեղեցի, Ծիծեռնակաբերդ, ԱԽ գրասենյակ, Եռաբլուր պանթեոն և այլն։

Միջոցառման կազմակերպման համար վարչապետի աշխատակազմն արդեն 11 մլն 530 հազար դրամ է փոխանցել «Օլ Հոթելս» ՍՊԸ-ին։

Հետաքրքիր է, որ, մի կողմից, Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ սփյուռքն է Արցախը հանձնել, որ չպետք է Հայաստանի քաղաքացի չհանդիսացող հայերը խառնվեն ՀՀ ներքաղաքական կյանքին, սակայն, մյուս կողմից, ծրագիր է իրականացնում, որ «սփյուռքի երիտասարդ առաջնորդներին» վերապատրաստի, և դա անում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder