Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղրղզստանում ձերբակալել են հեղաշրջում նախապատրաստելու մեջ կասկածվող ավելի քան 30 մարդու
Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ավելի քան 30 մարդու, որոնք կասկածվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ «Ռիա Նովոստի»-ին հայտնել են հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունում։
«Ձերբակալվել են այն անձինք, որոնք ծրագրել էին զանգվածային անկարգություններ և անհնազանդության գործողություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով հետագայում բռնությամբ զավթել իշխանությունը», - հայտարարել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, խմբում ավելի քան հարյուր մարդ է եղել։ Երկուշաբթի օրը նրանցից ավելի քան 30-ը ձերբակալվել են և արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել։
Ավելի վաղ մի քանի լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հեղաշրջման փորձի մեջ կասկածվողների։