Հայաստանի 61 շախմատիստ կմասնակցի Բաթումիում անցկացվող աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը
Սպորտ
08:32 06/06/2023
Հայաստան

Հայաստանի 61 շախմատիստ կմասնակցի Բաթումիում անցկացվող աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Հունիսի 6-ից 11-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:

Հայաստանից կմասնակցի 61 շախմատիստ՝ 47 տղա և 14 աղջիկ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ առաջնությունը կանցկացվի 12 տարիքային խմբերով՝ Մ8 տղաներ, Մ10 տղաներ, Մ12 տղաներ, Մ14 տղաներ, Մ16 տղաներ, Մ18 տղաներ, Մ8 աղջիկներ, Մ10 աղջիկներ, Մ12 աղջիկներ, Մ14 աղջիկներ, Մ16 աղջիկներ, Մ18 աղջիկներ:

Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի հունիսի 6-ից 8-ը՝ 11 խաղափուլով:

Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի հունիսի 10-ից 11-ը՝ 11 խաղափուլով:

Placeholder
Հայաստանի 61 շախմատիստ կմասնակցի Բաթումիում անցկացվող աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը