ՆԳ փոխնախարարը` ոստիկանների կողմից բռնությունների մասին
Իրավունք
14:28 07/06/2023
Հայաստան

ՆԳ փոխնախարարը` ոստիկանների կողմից բռնությունների մասին

«Խնդրում եմ տարբեր միջադեպերի դեպքում դա չվերագրել ամբողջ ռեֆորմին և չնշել՝ սա ՆԳՆ-ի ժողովրդավարական ռեֆորմի շրջանակներում տեղավորվում է, թե ոչ: Կա կարգապահական վարույթ, որի շրջանակներում հարցը քննարկվում է»,- ըստ Factor.am-ի տեսանյութի, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ոստիկանների մասնակցությամբ միջադեպերին։ 

Խոսելով Դիլիջանի քննչականի պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու դեպքին, նա ասաց. «Քրեականի պետի մասով կա կարգապահական վարույթ: տեղեկատվությունը ստացել է հենց Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը, ծառայողական քննությունը հարուցել է հենց այդ վարչությունը, տվյալ ծառայողի լիազորությունները կասեցրել է հենց ներքին անվտանգության վարչությունը»:

Նա նշեց, որ ցանկացած բռնություն բնականաբար ընդունելի չէ և այս տեսանկյունից իրավաչափ վարույթի շրջանակներում, եթե հաստատվի դեպքը, համապատասխան քայլեր կարվեն 

«Ձեր նշած երկու դեպքերի մասով էլ կա ծառայողական քննություն, երկու աշխատակցի լիազորություններն էլ դադարեցված են: Նման իրավիճակներն ընդհանրապես բացառել չենք կարող, որովհետև գործ ունենք մեծ ծառայության հետ, և  կարող են եզակի դեպքեր վրա հասնել: Կարևոր է պետության արձագանքը այս դեպքերում: Եվ երկու դեպքում էլ եղել է ծառայողական քննություն և  լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասել է նա։ 

Placeholder
ՆԳ փոխնախարարը` ոստիկանների կողմից բռնությունների մասին