Ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը
Քաղաքական
17:24 07/06/2023
Աշխարհ

Ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը

«Ուրախ եմ, որ ռուսակա բիզնեսը Հայաստանում իրեն լավ են զգում»,- Սոչիում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ նախորդ տարի քննարկել էին, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը և այսօր կարող են արձանագրել, որ այն, ինչի մասին խոսել են, մեծ մասամբ կյանքի է կոչվել։

Փաշինյանի խոսքով, ներդրումային մեծ ակտիվություն է նկատվում. «Համատեղ ապրանքաշրջանառությունն  աճում է, և դա շատ օգնում է Հայաստանի տնտեսությանը, և մենք ունենք տնտեսական ակտիվության շատ լավ ցուցանիշներ»։  

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:  Սոչիում Ն.Փաշինյանը  կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:

Placeholder
Ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը