ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը 2023 թվականին կստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ
Քաղաքական
16:01 07/06/2023
Տարածաշրջան

ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը 2023 թվականին կստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ

Վրաստանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ կստանա մինչև տարեվերջ, սակայն մնացած ժամանակը պետք է հնարավորինս օգտագործել բարեփոխումների համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին վրացի լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումին, ապա իմ անձնական կարծիքն այն է, որ Վրաստանը կստանա թեկնածուի կարգավիճակ, սակայն չափազանց կարևոր է, որ մինչև տարեվերջ մնացած ժամանակը օգտագործվի 12 առաջնահերթությունների առնչությամբ առավելագույն առաջընթաց գրանցելու համար: Շատ կարևոր է, որ լավ նորություններ են գալիս Վրաստանից»,-ասել է Գերչինսկին։

Դիվանագետի խոսքով՝ Եվրահանձնաժողովի զեկույցը ԵՄ ընդլայնման վերաբերյալ կհրապարակվի հոկտեմբերին, իսկ մինչև տարեվերջ եվրոպական երկրների ղեկավարները պետք է քաղաքական որոշում կայացնեն Վրաստանի և կազմակերպությանն անդամակցել ցանկացող այլ երկրների վերաբերյալ։

Placeholder
ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը 2023 թվականին կստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ