Ռուսաստանում ալկոհոլից թունավորվածների թիվն ավելանում է
Աշխարհում
11:58 07/06/2023
Աշխարհ

Ռուսաստանում ալկոհոլից թունավորվածների թիվն ավելանում է

Ռուսաստանում սիդրով  (մրգահատապտղային թույլ՝ ալկոհոլային գինի) թունավորվածների թիվը հասել է 90-ի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից։

Հունիսի 6-ի ժամը 20:00-ի օպերատիվ տվյալների համաձայն՝ ալկոհոլային թունավորումից տուժածների ընդհանուր թիվը հասնում է 90-ի։ Թունավորվածներից չորսն անչափահաս է, մեկը՝  հղի կին։

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 հիվանդ, ծանր՝ 30, միջին ծանրության՝ 26 հիվանդ ստացիոնար բուժում են անցնում Ուլյանովսկի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի շրջաններ, Ուդմուրտիայի և Չուվաշիայի հանրապետությունների բժշկական հաստատություններում։

Առողջապահության նախարարությունում նշել են, որ տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցուցաբերվում է ամբողջ ծավալով:

Նշվում է նաև, որ թունավորվածներից 32-ը մահացել է։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ամենաշատը տուժել է Ուլյանովսկի շրջանը, որտեղ այսօրվա դրությամբ գրանցվել է թունավորման 51 դեպք, որից 20-ը մահացել է:

Placeholder