Ադրբեջանի ԱԳ նախարար. Բաքուն և Երևանը խաղաղության շեմին են
Քաղաքական
13:07 07/06/2023
Աշխարհ

Ադրբեջանի ԱԳ նախարար. Բաքուն և Երևանը խաղաղության շեմին են

«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մշտական խորհրդի արտահերթ նիստում։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով։

«Շուրջ երեսուն տարվա զինված հակամարտության ավարտով և իրենց անկախության վերականգնումից հետո առաջին անգամ երկու երկրների կողմից ստանձնած պարտավորություններով՝ հարգելու միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միմյանց սահմանների անձեռնմխելիությունը, Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են»,- ասել է Բայրամովը։

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար։ Նրա խոսքով, վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։

Placeholder
Ադրբեջանի ԱԳ նախարար. Բաքուն և Երևանը խաղաղության շեմին են