ԶԼՄ-ներ. Մեսսին իր պատրաստակամությունն է հայտնել անվճար խաղալ «Բարսելոնայում»
Աշխարհում
16:30 07/06/2023
Աշխարհ

ԶԼՄ-ներ. Մեսսին իր պատրաստակամությունն է հայտնել անվճար խաղալ «Բարսելոնայում»

Լիոնել Մեսսին պատրաստ է ամեն ինչի՝ «Բարսելոնա» վերադառնալու համար։ Խորխեն՝ Մեսսիի հայրը, և ինքը՝ Լեոն, խնդրել են «Ալ-Հիլալին» և «Ինտեր Մայամիին» օգնել «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Sports.ru-ի հաղորդմամբ,  «Cadena SER» ռադիոկայանի El Larguero-ի  ծրագրի եթերում ասել է լրագրող Մանու Կարենոն։

Այս պահին հայտնի չէ, թե ինչպես կարող են այս ակումբները մասնակցել անցումային փուլի կազմակերպմանը։ Հաղորդվում էր, որ Մեսսին կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», իսկ հետո վարձավճարով տեղափոխվել «Բարսելոնա»:

«Ալ-Հիլալը» պատրաստ է Մեսսիին վճարել ավելի քան 300 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, «Ինտեր Մայամին»՝ 50 միլիոն եվրո՝ չհաշված հովանավորչական պայմանագրերը։ Նաև ամերիկյան ակումբը պատրաստ է Լեոյին դարձնել բաժնետերերից մեկը։

Ժոան Լապորտան վստահեցրել է Խորխե Մեսսիին, որ եթե Լեոն վերադառնա, նա կլինի «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Սրան Մեսսի ավագը պատասխանել է, որ Լեոն պատրաստ է նույնիսկ անվճար խաղալ Բարսայում։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին, և նա կդառնա ազատ գործակալ։

Placeholder
ԶԼՄ-ներ. Մեսսին իր պատրաստակամությունն է հայտնել անվճար խաղալ «Բարսելոնայում»