Հայաստանի պատանի շախմատիստների հաջողություններն՝ արագ շախմատի առաջնությունում
Օրվա թեմա
10:22 07/06/2023
Հայաստան

Հայաստանի պատանի շախմատիստների հաջողություններն՝ արագ շախմատի առաջնությունում

Ավարտվել է 2023 թվականի աշխարհի պատանիների արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 3 խաղափուլից հետո ունենք 3 միավոր վաստակած 3 մասնակից՝ Ալեքս Սահակյան (մինչև 18 տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյան (մինչև 16 տղաներ) և Տիգրան Համբարձումյան (մինչև 12 տղաներ):

4 մասնակիցներ վաստակել են 2.5 միավոր՝ Կարեն Թովմասյան (մինչև 18 տղաներ), Արման Հարությունյան (մինչև 12 տղաներ), Դավիթ Մելքոնյան (մինչև 8 տղաներ) և Միլենա Գասպարյան (մինչև 18 աղջիկներ):

Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 11-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2023 թվականի աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:

Հայաստանից մասնակցում է 61 շախմատիստ՝ 47 տղա և 14 աղջիկ:

Placeholder
Հայաստանի պատանի շախմատիստների հաջողություններն՝ արագ շախմատի առաջնությունում