Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հազար օղորմի Սերգո Կարապետյանին, այնքան ուզեի ողջ լիներ, ասեի՝ ամոթ քեզ. Բարսեղ Բեգլարյան
«Գյուլնազ տատի հեքիաթներից է։ Պարզ չէ՞ , որ կարած, նկարած գործ է, փուչիկ է։ Առաջին օրից ասել եմ՝ թատրոն է, ուրեմն թատրոն է»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Բարսեղ Բեգլարյանը, ով անցնում է դիզվառելիքի գործով։
Հիշեցնենք, որ այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքների հիման վրա: Հիշեցնենք նաև, որ Ս. Կարապետյանը մահացել է։
«Հազար օղորմի Սերգո Կարապետյան, այնքան կուզեի ողջ լիներ, երեսին նայեի ու ասեի՝ ամոթ քեզ։ Սա քաղաքական նպատակներով, Սերժ Սարգսյանի դեմ ուղղված գործ է և մեկ անգամ ևս ասեմ՝ կարած գործ է»,- ասաց Բ.Բեգլարյանը։