Հայաստանը ջանքեր է գործադրում  Հյուսիս-Հարավի և Արևելք-Արևմուտքի զարգացմանը նպաստելու համար. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
17:18 08/06/2023
Հայաստան

Հայաստանը ջանքեր է գործադրում Հյուսիս-Հարավի և Արևելք-Արևմուտքի զարգացմանը նպաստելու համար. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը նպաստելու Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ստրատեգիական ուղղությունների  զարգացման անհրաժեշտ պայմաններ ստեղծելու  ուղղությամբ»,-Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը ուժեղ իմպուլս կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների հաստատաման համար և համագործակցության զարգացման կարևոր ուղղություն կհանդիսանա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լիաֆորմատ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ տարված աշխատանքը հնարավորություն կտան ձևավորել պայմանավորավածությունների փաթեթ, որը թույլ կտա միության երկրներին դեպի Իրան արտահանման հասանելիություն ունենալ:

«Արտահանման այդպիսի հնարավորությունը մեր արտահանողների համար կարելի է համարել էքսկլյուզիվ»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Կարծում ենք, որ ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամների աջակցությամբ կհաջողվի ստորագրել այդ համաձայնագիրը, հաշվի առնելով, որ իրանական կողմն էլ իր հերթին ցուցաբերում է նման տրամադրվածություն»:

Ն.Փաշինյանը հաստատել է նաև հայկական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու եվրասիական ինտեգրման առաջնահերթ ոլորտների իրականացման համար:

 

Placeholder
Հայաստանը ջանքեր է գործադրում Հյուսիս-Հարավի և Արևելք-Արևմուտքի զարգացմանը նպաստելու համար. Նիկոլ Փաշինյան