ՀՀ-ի համար ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծվել. Տիգրան Սարգսյանը` պատժամիջոցների մասին
Քաղաքական
18:48 08/06/2023
Հայաստան

ՀՀ-ի համար ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծվել. Տիգրան Սարգսյանը` պատժամիջոցների մասին

 ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը բացատրել է, թե ինչու են պատժամիջոցները հնարավորություններ ստեղծում Հայաստանի համար և ինչ օգուտներ պետք է քաղել դրանցից։ 

ԵԱՏՄ երկրների վրա կիրառվող պատժամիջոցները Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծում։ Այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ, թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։ 

Սարգսյանն ընդգծել է, որ պատժամիջոցները երկակի ազդեցություն են ունենում, բայց Հայաստանն արդեն 2 տարի է` դրանից մեծ եկամուտ է ստանում։ Ըստ Սարգսյանի` տնտեսական աճն էլ ավելի բարձր է, քան կանխատեսում էր պետությունը։

«Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծվել, որովհետև կապիտալի ներհոսք է տեղի ունենում` մեր երկրում հարյուրավոր IT ընկերություններ են ստեղծվել, որտեղ ԵԱՏՄ տարածքի մասնագետներ են աշխատում։ Այն պրոդուկտը, որը նրանք ստեղծում են, ամբողջ Եվրասիական տնտեսական տարածքի համար է»,- նշեց նա։

Նա անդրադարձել է նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցչի այն դիտարկմանը, թե Հայաստանը, Ղազախստանը, Թուրքիան և ևս 2 այլ երկիր շրջանցում են ռուսական պաժամիջոցները։ ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը շեշտել է, որ այդ առումով ռիսկեր կան, որ Արևմուտքը կարող է ճնշումները մեծացնել Հայաստանի նկատմամբ։ Սարգսյանն ընդգծեց` ռիսկեր և ճնշումներ եղել են նաև այն ժամանակ, երբ պատժամիջոցներ էին կիրառվում Իրանի վրա։

Placeholder
ՀՀ-ի համար ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծվել. Տիգրան Սարգսյանը` պատժամիջոցների մասին