Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերում. Անահիտ Ավանեսյանը՝ Արսեն Թորոսյանի քննադատական խոսքերի մասին
Առողջություն
12:38 08/06/2023
Հայաստան

Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերում. Անահիտ Ավանեսյանը՝ Արսեն Թորոսյանի քննադատական խոսքերի մասին

«Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերում, մեր հարաբերությունները կարծում եմ շատ լավն են, գործընկերային»,-ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ իրեն ուղղված քննադատությունների և անձնական հարաբերությունների վերաբրեյալ հարցին կառավարության մուտքի դիմաց պատասխանեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հայտնեց որ քովիդի գործով, չարաշահումների փաստերով  Արսեն Թորոսյանի հետ միասին իրեն չեն հարցաքննել:

«Երեբ, որ կարիքը կառաջանա և քննիչները դրա անհրաժեշտությունը կտեսնեն, կհրավիրեն, ես էլ կներկայանամ և կտամ բացատրություններ»,-ասաց Աավանեսյանը:

Նա հայտնեց, որ Գառնիում տեղի ունեցած ավտոպատահարից հետո ծանր վիճակում գտնվողները դեռ երկար բուժման կարիք կունենան և հորդորեց պահպանել ավտոմոբիլային երթևեկության կանոնները, որով սահմանված է, որ մինչև 7 տարեկան երեխաները պետք է երթևեկեն, միայն համապատասխան նստատեղերով:

«Ես երբ ամեն անգամ լինում եմ «Սուրբ Աստվածամայր» կամ այլ բժշկական կենտրոններում և տեսնում են, թե ինչ ծանր գանգուղեղային տրավմաներով երախաներ ունենք միայն այն պատճառով, որ տարրական անվտանգության կանոններին չեն հետևում, իսկապես մարդու  սիրտը կտոր-կտոր է լինում»,-հայտարարեց Առողջապահության նախարարը:
 

Placeholder