Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ռուս է մահացել
Աշխարհում
19:58 08/06/2023
Աշխարհ

Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ռուս է մահացել

ՌԴ ԱԳՆ-ն ՌԻԱ Նովոստիին հաստատել է հինգշաբթի օրը Եգիպտոսում շնաձկան հարձակման ժամանակ ռուսաստանցու մահվան մասին տեղեկությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր Հուրգադայում տղամարդու մահվան մասին, ում վրա լողափի մոտ հարձակվել էր շնաձուկը։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենք «հաստատում են 1999 թվականին ծնված ՌԴ քաղաքացու մահը»։

Ավելի վաղ ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել էր, որ հունիսի 8-ին Dream Beach (Հուրգադա) տարածքում շնաձկան հարձակման հետևանքով մարդ է մահացել, Ռուսաստանի քաղաքացիներին խնդրում են ջրի մեջ լինել զգոն և խստորեն հետևել  լողի և սուզվելու արգելքները,  պահպանել հյուրանոցի աշխատակիցների ցուցումները և առափնյա պահպանության ազդանշանները:

 

Placeholder