Հայկական սահմանապահ զորքերի ներկայացուցիչները՝ Բաքվում
Քաղաքական
15:21 08/06/2023
Տարածաշրջան

Հայկական սահմանապահ զորքերի ներկայացուցիչները՝ Բաքվում

Հունիսի 8-ին Բաքվում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ։

Նիստում Խորհրդի անդամները քննարկում են Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին սահմաններում տիրող իրավիճակին, համատեղ հատուկ սահմանային գործողությունների նախապատրաստմանը և անցկացմանը վերաբերող հարցեր։

Placeholder
Հայկական սահմանապահ զորքերի ներկայացուցիչները՝ Բաքվում