Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են  Ադրբեջանում պահվող առևանգած երկու հայ զինծառայողներին
Քաղաքական
12:46 08/06/2023
Հայաստան

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող առևանգած երկու հայ զինծառայողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  ներկայացուցիչները երեկ Բաքվում այցելել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողին։ Panorama.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ և նամակների միջոցով հաստատվել է կապն ընտանիքների հետ»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանի և  Կարեն Աշոտի Ղազարյանի հետ կապն ընդհատվել էր։ Հաջորդ օրը ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Հայտնաբերված մեքենայում նաև եղել է  զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։
Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Placeholder
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող առևանգած երկու հայ զինծառայողներին