Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսական «Մոսֆիլմ» կոնցեռնի ղեկավար և ռեժիսոր հայազգի Կարեն Շահնազարովն արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Կարեն Շաhնազարովը դարձել է ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր՝ 2022 թվականին մարդասիրական աշխատանքի ոլորտում ակնառու ձեռքբերումների համար։
Վեստի.ռու-ն գրում է, նա ակտիվ հասարակական և կրթական գործունեությամբ է զբաղվում, ինչպես նաև սկզբունքային քաղաքացիական դիրքորոշում ունի Ռուսաստանի հասարակական կյանքի, ներքին և արտաքին քաղաքականության ակտուալ հարցերի վերաբերյալ։
Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակը շնորհվում է երկրի նախագահի կողմից։