Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հուրգադայում շնաձուկը հարձակվել է ռուս զբոսաշրջիկներից մեկի վրա, ինչի հետևանքով վերջինը մահացել է։ Ծովային կենդանուն հաջողվել է բռնել։
Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունն ու մանրմանսում, որ դեպքը տեղի է ունեցել Dream Beach հյուրանոցի տարածքում։
Մահացածը 1999 թվականին ծնված ռուս է, ով տեղափոխվել էր Եգիպտոս։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ միջադեպից հետո նահանգի իշխանությունները հրահանգել են փակել Կարմիր ծովի՝ Հուրգադայի բոլոր լողափերը։
Tez Tour-ը պարզաբանել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հանրային, այլ ոչ թե հյուրանոցի լողափում։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում շնաձկների կողմից հարձակման առաջին դեպքը չէ։