Նիկոլ Փաշինյան. Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային յուրատեսակ էլեկտրաէներգիայի հանգույց
Տնտեսություն
15:49 09/06/2023
Հայաստան

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային յուրատեսակ էլեկտրաէներգիայի հանգույց

«Այս պահին Հայաստանում ակտիվ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ է բացում և բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի համար»,-այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Սոչիում Եվրասիական կոնգրեսում։

Նա նշեց, որ Հայաստանն իրականացնում է ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք նպաստում են Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգիայի տարանցման ձևավորմանը և նոր հնարավորություններ ստեղծում արտահանման, ներմուծման, էլեկտրաէներգիայի տարանցման կամ սեզոնային փոխանակման համար:

«Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ յուրատեսակ տարածաշրջանային էլէկտրաէներգիայի հանգույց։ Սկզբունքային կարևոր նշանակություն ունի ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգի անցման ուղղությամբաշխատանքները»,-ընդգծեց  Փաշինյանը։

Placeholder
Նիկոլ Փաշինյան. Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային յուրատեսակ էլեկտրաէներգիայի հանգույց