Փաշինյան. Արտահանումը ԵԱՏՄ երկրներ գրեթե եռապատկվել է
Տնտեսություն
15:36 09/06/2023
Հայաստան

Փաշինյան. Արտահանումը ԵԱՏՄ երկրներ գրեթե եռապատկվել է

«Վերջին տարվա ընթացքում Հայաստանի արտահանման աճը կազմել է 77,7 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է մոտ 3 անգամ»,- Սոչիում Եվրասիական կոնգրեսի ժամանակ հայտարարեց  ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով տնտեսական աճին նպաստող գործոնների մասին՝ Փաշինյանը նշել է.

«Կայուն զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հավասարակշռված են երեք բաղադրիչ՝ տնտեսական աճ, սոցիալական պատասխանատվություն և բնապահպանական հավասարակշռություն։ Եվրասիան տնտեսական աճի հսկայական ներուժ ունի։ Մենք պետք է համատեղ մեծածավալ նախագծեր իրականացնենք էներգետիկայի, թվայնացման, լոգիստիկայի, կլիմայի օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»։

Placeholder