«Ժողովուրդ». Փաշինյանն ու նախարարները հաջորդ շաբաթ ԱԺ-ում կներկայացնեն  բյուջեի կատարողականը
Օրվա մամուլ
09:08 09/06/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանն ու նախարարները հաջորդ շաբաթ ԱԺ-ում կներկայացնեն բյուջեի կատարողականը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի օրը նիստ կգումարի՝ հաստատելու նիստերի օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ, ի թիվս այլ հարցերի, ԱԺ նիստերում հաջորդ շաբաթ քննարկվելու է 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Այսինքն՝ նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները հաջորդ շաբաթ պետք է գնան խորհրդարան՝ ներկայացնելու բյուջեի կատարողականը: ՔՊ խմբակցության պատգամավորներից փորձեցինք հասկանալ՝ վարչապետն անձամբ կգնա արդյոք խորհրդարան: Մեզ ասացին, որ դեռ վերջնական որոշում չկա, կախված է Նիկոլ Փաշինյանի օրակարգից: ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացնի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder