Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի
Աշխարհում
12:15 09/06/2023
Աշխարհ

Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի

Կախովկայի հիդրոէլեկտրակայանի փլուզումից հետո Խերսոնի շրջանում ջրհեղեղի գոտում հայտնաբերվել է 84-ամյա կնոջ դի։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։

Այսպիսովմ զոհերի թիվը հասավ 8-ի։ «Փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1939 թվականին ծնված կնոջ դի, նա դարձել է 8-րդ զոհը»,- հայտնել են փրկարարները։

ՏԱՍՍ-ն էլ գրում է, որ փլուզումից հետո  ջրհեղեղի հետևանքով ջրով լցված բնակելի տների թիվը հասել է գրեթե 22,3 հազարի։

«Վերջին տվյալներով՝ 17 բնակավայրում ջրի տակ է անցել գրեթե 22,3 հազար բնակելի տուն։ Նովայա Կախովկայում  ջրի մակարդակը իջել է 2 մ-ով՝ հասնելով 10 մ-ի»,- հայտնել են ԱԻՆ-ից։

Placeholder