Հայ պատանիները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել արագ շախմատի աշխարհի առաջնությունում
Օրվա թեմա
08:10 09/06/2023
Հայաստան

Հայ պատանիները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել արագ շախմատի աշխարհի առաջնությունում

Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում…

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են , որ Ռոբերտը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:

Տիգրան Համբարձումյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ  փոքրիկ շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 11-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2023 թվականի աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:

Հայաստանից մասնակցում է 61 շախմատիստ՝ 47 տղա և 14 աղջիկ:

Placeholder
Հայ պատանիները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել արագ շախմատի աշխարհի առաջնությունում