Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց  պատիժը պայմանականորեն չկիրառվեց
Իրավունք
15:39 09/06/2023
Հայաստան

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով ճանաչեց մեղավոր։ 

Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

«Դատարանը վճռեց Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) մեղավոր ճանաչել 191-րդ հոդվածի (առևանգում) հատկանիշներով, դատապարտել 4 տարի ժամկետով ։ 

Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորն չկիրառել ու սահմանել  փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնել և նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից»,- հայտարարեց դատավորը։ 

(Գլխավոր նկարը՝ հունիսի 5-ի դատական նիստից)

Placeholder
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց