ՉԼ եզրափակիչ․ «Մանչեսթեր Սիթի»-ն հրապարակեց մեկնարկային կազմը
Աշխարհում
22:08 10/06/2023
Աշխարհ

ՉԼ եզրափակիչ․ «Մանչեսթեր Սիթի»-ն հրապարակեց մեկնարկային կազմը

Այսօր, Երևանի ժամանակով ժամը 23։00-ին, Ստամբուլում կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2022/23 թթ․ մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ կմրցեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» և իտալական «Ինտերը»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ինտեր»-ն արդեն  հրապարկել է մեկնարկային կազմը։  Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին շրջանում ապաքինվում էր վնասվածքից, «Ինտերի» պահեստայինների թվում է։

«Մանչեսթեր Սիթի» ևս հրապարակեց մեկնարկային կազմը՝ Էդերսոն, Ակե, Սթոունզ, Դիաշ, Ականջի, Ռոդրի, Բերնարդու Սիլվա, Դե Բրույնե, Գյունդոգան, Գրիլիշ, Հոլանդ։


 

Placeholder