15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու պատճառով դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն
Իրավունք
12:50 10/06/2023
Հայաստան

15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու պատճառով դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն

Հունիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին ստացվել է հաղորդում, որ ծակած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի:

Կումայրիի բաժնի ոստիկանները պարզել են, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկի մոտ գյումրեցի 15-ամյա պատանին, իր վրա ջուր լցնելու պատճառով, դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 14-ամյա համաքաղաքացուն:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

Placeholder
15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու պատճառով դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն