Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է խեղաթյուրել իրականությունը
Քաղաքական
12:02 10/06/2023
ԼՂՀ

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է խեղաթյուրել իրականությունը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի  10- ին  պարբերաբար կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է։ Հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Ադրբեջանի Պն- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի  յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի  ուղղությամբ իբրև թե իրականացվող  ինժեներական աշխատանքները խափանելու մասին։
 

Placeholder
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է խեղաթյուրել իրականությունը