«Գիշեր, որին այդքան սպասել ենք»
Օրվա թեմա
12:42 10/06/2023
Հայաստան

«Գիշեր, որին այդքան սպասել ենք»

Այսօր  Ստամբուլի՝ Աթաթուրքի անվան մարզադաշտում կկայանա Չեմպիոների լիգայի եզրափակիչ խաղը, որտեղ միմյանց հետ կմրցեն իտալական  «Ինտեր»-ն ու անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն։

Թիմերն արդեն մեկնել են Թուրքիա։

«Գիշեր, որին այդքան սպասել ենք»,-ասված է «Ինտեր»-ի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ իտալական ակումբը սոցցանցի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ֆուտբոլիստները մարզվում են։ Վերջին մարզմանը մասնակցում է նաև Հայասստանի Ֆուտբոլ հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։

 

Placeholder
«Գիշեր, որին այդքան սպասել ենք»